-
21.12.2016|
13:35
Իրանը հրաժարվել է Ադրբեջանին վաճառել հեռահար հրթիռներ, չնայած պաշտոնական Բաքուն բազմիցս դիմել է իրանական կողմին՝ հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Էլման Նասիրովը:
-
21.12.2016|
13:25
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Դուզինասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
-
20.12.2016|
14:56
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 1200 կրակոց:
-
20.12.2016|
11:05
«Ազգ- բանակը» սպառողական բրենդ չէ, այլ գաղափարախոսություն, որի շուրջ թե իշխանությունը, թե ընդդիմությունը պետք է կառուցեն իրենց քաղաքականությունը՝ լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` արձագանքելով ՀԱԿ համագումարում «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը:
-
20.12.2016|
10:36
Մոսկվայի համար զինադադարը Հալեպում դարձավ ռազմական գործողություններին միջամտության գագաթնակետը, պահ, երբ կարող է իրեն ներկայացնել խաղաղարար՝ 15 ամիս ընդդիմադիր խմբերին ռմբակոծելուց հետո՝ հարկադրելով կապիտուլյացիա՝ գրում է Մարտին Չուլովը The Guardian-ում:
-
20.12.2016|
01:23
ՈՒնենալով ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանը չի կարող լուրջ ուշադրություն չդարձնել ռազմարդյունաբերական համալիրին։ Սակայն ամեն կառավարություն, օբյեկտիվ ու ավելի շատ սուբյեկտիվ պատճառներով, հետին պլան է մղել համալիրի գործարկումը։ Ապրիլյան պատերազմը, ի թիվս այլ սրբագրումների, ստիպեց վերին օղակներում մտահոգվել այս խնդրով։
-
18.12.2016|
18:11
Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
-
17.12.2016|
13:52
Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր և գնդացիրներ (շուրջ՝ 350 կրակոց):
-
16.12.2016|
22:05
Ադրբեջանն ու Ռուսաստանը լուծել են մի շարք հարցեր, որոնք բարդ քննարկումների տեղիք էին տալիս՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո:
-
16.12.2016|
12:13
Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ: